Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Դավիթ Հարությունյանը, Հրանուշ Հակոբյանը, Գագիկ Բեգլարյանը չեն ընդգրկվել ՀՀԿ ցուցակում

Դավիթ Հարությունյանը, Հրանուշ Հակոբյանը, Գագիկ Բեգլարյանը չեն ընդգրկվել ՀՀԿ ցուցակում
15.02.2017 | 14:12

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը 11-րդն է, 12-ում փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն է, 13-ում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն է, 14-ում` ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը, իսկ 15-ում ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն է։

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ցուցակում չի ընդգրկվել։ Ցուցակում չկան նաև սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Գագիկ Բեգլարյանը։

Դիտվել է՝ 1229

Մեկնաբանություններ